Քաղաքական07:03, 22 Մարտ 2019
Թուրքիայում ըննդիմադիր կուսակցության թեկնածուն գլխաշորեր է նվիրել կանանց

Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածուն գլխաշորեր է նվիրել կանանց:
«Ազգ» (Millet-Միլլեթ) դաշինքի՝ Փենդիքում առաջադրած համայնքապետի թեկնածու Սալիհ Ուսթան, փողոց առ փողոց շրջելով, գլխաշորեր է բաժանել և ասել, որ մինչև վերջ պաշտպանելու են հավատքի ազատությունը:
Միջանկյալ նշենք, որ ՏԻՄ ընտրություններին CHP և «Լավ» (İYİ) կուսակցությունները հանդես են գալիս «Ազգ» դաշինքով:
Ուսթան նշել է, որ Փենդիքում ավելի քան կես միլիոն ընտրող կա:
Նրա խոսքով` Փենդիքը փոքր Թուրքիա է, որտեղ բնակվում են քաղաքացիներ երկրի բոլոր նահանգներից:
«Մենք փորձում ենք մարդկանց հետ առերեսվել և դառնալ նրանց գաղափարակիցը:: Գլխաշորը մեր իրականությունն է: Հավատավոր մեր քույրերին գլխաշորեր ենք նվիրում և դա չենք անում, որպեսզի քվեներ կորզենք նրանցից: «Ազգ» դաշինքը հավատի գրավականն է»,- ասել է համայնքապետի թեկնածուն:
Նրա փոխանցմամբ` CHP-ն դեմ չի եղել գլխաշորին:
Հիշեցնենք, որ CHP-ն հիմնադրումից սկսած եղել է ձախակողմյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որը հիմնված է եղել Աթաթուրքի գաղափարախոսության վրա: Թուրքիայի Հանրապետության և CHP-ի հիմնադիր Մուսաթաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության օրոք` 1925թ. նոյեմբերի 25-ին ընդունվել է ֆեսի արգելման և դրա փոխարեն եվրոպական գլխարկ ու հագուստ կրելու մասին օրենքը: Ինչ վերաբերում է կանանց գլխաշորերին, օրենքով դա չի արգելվել, սակայն Մուստաֆա Քեմալն իր ընտանիքի օրինակով փորձել է հասնել կանանց ազատականացման՝ դա համարելով հասարակության զարգացման անհրաժեշտ պայման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |