Տարածաշրջան11:28, 22 Մարտ 2019
Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի պայմանագրի շրջանակներում նշյալ համակարգերը կառավարելու համար Ռուսաստանում վերապատրաստում է անցնելու Թուրքիայի ՊՆ-ի մասնագետների 100 հոգանոց խումբ: Ուշագրավ է սակայն, որ թուրքական «Yeni şafak» իշխանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մասնագետների խումբը Ռուսաստան մեկնելուց առաջ կմեկնի Ադրբեջան, որտեղ կուսումնասիրի այդ երկրի սպառազինության մեջ օգտագործվող ռուսական S-300 համակարգերը:
Աղբյուրը, տեղեկություններ է հաղորդել նաև Թուրքիային մատակարարվելիք S-400 համակարգերի ապագա տեղակայման վայրերի մասին: Ըստ այդմ՝ ռուսական S-400-ների մարտկոցներից մեկը նախնական տեղակայվելու է Անկարայից 35 կմ հեռավորության վրա գտնվող նախկինում Աքընջը կոչվող ռազմաբազայում, որը ռազմական հեղաշրջման փորձից հետո վերանվանվեց Մուրթեդ։
Իսկ երկրորդը մարտկոցը տեղակայվելու է Թուրքիայի հարավային, կամ հարավարևելյան սահմանամերձ շրջաններում։
Հիշեցնենք, որ Աքընջը ռազմաբազան 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գրավվել էր ապստամբների կողմից։ Դրանից հետո շուրջ 8.000 քաղաքացի գրոհել էր ռազմաբազան՝ F-16 կործանիչները թռիչքը խոչընդոտելու համար: Միայն ռազմաբազայում սպանվել էր 7, իսկ շրջակայքում՝ 10 քաղաքացի, 59-ը վիրավորվել էր: Այս ռազմաբազայի ընտրությունը ռազմական առումով նպատակահարմարությունից զատ կարող է նաև խորհրդանշական նշանակություն ունենալ Թուրքիայի իշխանությունների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |