• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հունիս, 2025
Երկուշաբթի 03:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական19:40, 22 Մարտ 2019

Հայ բժիշկները հոգատար են ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովի նկատմամբ. նրան է այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

Հայ բժիշկները հոգատար են ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովի նկատմամբ. նրան է  այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է  մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:

Զրույցի ընթացքում Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:

Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Աղբյուր`    Ermeni haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ
14:39, 27 հուն
Թուրքիայի առևտրի նախարարը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

Կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել ​​100 մլրդ դոլարի և մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ։

Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»
10:51, 27 հուն
Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։

Թուրքիայի ՊՆ-ն՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին
15:48, 26 հուն
Թուրքիայի ՊՆ-ն՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}