Հոդված09:20, 20 Մարտ 2019
Էրդողանը, թերևս, ընդունել է Ալիևի հորդորը

Թուրքիայում մի անանուն քաղաքական գործիչ հետևյալ պնդումն է անում. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել է Էրդողանին, որ իշխող կուսակցությունը Կարսում և Իգդիրում թեկնածուներ չառաջադրի և սատարի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) քաղաքապետների թեկնածուներին»:
Չի բացառվում, որ այս պնդումը իրատեսական է: Ինչպես գիտենք, մարտի 31-ին Թուրքիայում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Այս առումով Ադրբեջանի իշխանությունների համար կարևոր է Թուրքիայի որոշ շրջաններում ներկայություն ունենալը և արտաքին քաղաքականության տեսանկյունից էական նշանակություն ունեցող շրջաններում նպատակահարմար անձանց ընտրվելու պարագայում շարունակել և ապահովել սերտ համագործակցությունը:
Դա, իհարկե, պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ այն, որ Իգդիրի և Կարսի բնակչության զգալի մասն ադրբեջանցիներ են, իսկ Կարսի ներկայիս քաղաքապետ Մուրթազա Քարաչանթան (2014թ. ցայսօր) ադրբեջանցի է` ընտրված MHP-ից: Նկատենք, որ Քարաչանթան թուրք-ադրբեջանական հարաբերությունները զարգացնելու համար հիմնել է «Կարսի Ադրբեջանի մշակույթի և համերաշխության միությունը» և ստանձնել միության ղեկավարի պաշտոնը:
Մի հանգամանք ևս. Ադրբեջանի համար Կարսի և Իգդիրի շրջանները ռազմավարական ու քաղաքական լուրջ նշանակություն ունեն Հայաստանին շրջափակված պահելու տեսակյունից:
MHP-ն Իգդիրի քաղաքապետի թեկնածու է առաջադրել լրագրող Իսա Յաշար Թեզելին, իսկ Կարսի քաղաքապետի թեկնածուն գործարար և մանկավարժ Չեթին Նազիքն է: Նշենք, որ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում դաշինք է կազմել MHP-ի հետ և հայտնել, որ այն շրջաններում, որտեղ չի առաջադրվի AKP-ի թեկնածու, իրենք կսատարեն MHP-ի թեկնածուներին: Ուստի կարելի է ենթադրել, որ Ալիևի հորդորն Էրդողանն ընդունել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |