Իրավական05:59, 20 Մարտ 2019
Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է մահապատժի օրենքի վերականգնման մասին։ Այդ կապակցությամբ նա մասնավորապես ասել է.
«Մենք սխալ թույլ տվեցինք, երբ վերացրեցինք մահապատիժը։ Ըստ իս՝ դա սխալ էր։ Ինչո՞ւ, որովհետև 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվեց 251 քաղաքացի։ Եվ եթե նույնիսկ մեղավորների նկատմամբ պատիժը խստացվի, կամ ցմահ բանտարկության դատապարտվեն, մեկ է, ձեռքս չի գնա կերակրել նրանց բանտերում։ Ես միշտ ասել եմ, եթե մեր խորհրդարանը դրա մասին որոշում կայացնի, ես անկասկած դա կվավերացնեմ»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1984թ.: Իսկ 2002թ. եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում մահապատիժը երկրում օրենքով արգելվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |