• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Մայիս, 2025
Երկուշաբթի 05:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:58, 20 Մարտ 2019

Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը»

Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը»

Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնին զայրացրել է Նոր Զելանդիայի 2 մզկիթներում մուսուլմանների դեմ կատարված ահաբեկչության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած արտահայտությունները:

Էրդողանի խոսքերն արտաբերվել են օրեր առաջ նշված Դարդանելի (Գալիպոլի) ճակատամարտի 104-րդ տարեդարձի միջոցառումների ժամանակ: Հիշեցնենք, որ օսմանցիների հաղթած այդ ճակատամարտում անգլիական զորքերի կազմում թուրքերի դեմ կռվել են նաև ավստրալացիներ ու նոր զելանդացիներ:

Միջոցառման ժամանակ Էրդողանը, ակնարկել էր այն մասին, որ  ահաբեկիչը Նոր Զելանդիայի մզկիթի վրա հարձակվելուց առաջ տարածած «մանիֆեստում» Ստամբուլը անվանել էր Կոստանդնուպոլիս:

«Դարդանելից 104 տարի հետո մեկ անգամ ևս ասում ենք, որ ձեր ուղերձը ստացել ենք: Ձեր զգացմունքներն ու մտադրություններն էլ ենք հասկացել… Ստամբուլը Կոստանդնուպոլիս չեք կարող դարձնել: Ձեր պապերը եկան, տեսան, որ այստեղ ենք, որոշները ողջ վերադարձան, որոշներն էլ՝ դագաղների մեջ: Եթե նույն նպատակով գաք, ձեզ էլ կսպասենք: Որևէ կասկած չունենաք, որ ձեզ էլ  ձեր պապերի նման ենք ճանապարհելու»:

Էրդողանի այս խոսքերից հետո Մորիսոնը կանչել է Կանբերայում Թուրքիայի դեսպանին, հայտնել իր դժգոհությունը ու պարզաբանումներ պահանջել:

Ավելի ուշ Ավստրալիայի վարչապետը հայտարարություն է տարածել խնդրի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Էրդողանի խոսքերն ավստրալացիների համար շատ արհամարհական են: Այսպիսի շիկացած մթնոլորտում նման արտահայտություններ անելը այլ բան չէ, քան հանդգնություն»:

Մորիսոնը նաև  նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու հարցում քննարկվելու են բոլոր տարբերակները՝ ավելացնելով, որ իրենց քաղաքացիներին զգուշացում է արվելու Թուրքիա չմեկնելու վերաբերյալ:  

«Սպասում եմ այդ խոսքերի պարզաբանմանն ու հետ վերցնելուն և դա պահանջել եմ (դեսպանից-խմբ.)»,- եզրափակել է Ավստրալիայի վարչապետը:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է
17:04, 16 մայ
Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)
15:04, 16 մայ
Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը
15:02, 16 մայ
Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}