Տնտեսական13:37, 20 Մարտ 2019
Financial Times․ «Էրդողանն այս անգամ մեծ ընտրություն չունի»
Բրիտանական հանրահայտ «Financial Times» թերթը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է հրապարակել։ Պարբերականն արձանագրել է, որ Թուրքիան ռեցեսիա (տնտեսական անկում) է ապրում։
«Հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանն ուզում է աշխուժացնել տնտեսությունը, բայց բանկերը վարկեր տրամադրել չեն ցանկանում, իսկ սնանկացող ընկերությունների թիվը հետզհետե ավելանում է։ Այս անգամ Էրդողանը մեծ ընտրություն չունի», - գրում է թերթը։
«Financial Times»-ը մեջբերում է AllianceBernstein-ի՝ զարգացող երկրների վարկային վերլուծաբան Օքան Աքընի հետևյալ դիտարկումը․ «Եթե Թուրքիան դիմի Արժույթի միջազգային հիմնադրամին թեկուզ ոչ թե վարկ ստանալու, այլ վարկունակությունը կրկին բարձրացնելու համար տեխնիկական խորհրդատվություն ստանալու նպատակով, ապա բոլոր հարցերը կլուծվեն։ Բայց Էրդողանը բազմիցս կրկնել է, որ Թուրքիան նման բան չի անի»։
Այնուհետև թերթը շարունակում է․ «Կան մարդիկ, ովքեր հավատում են, թե պետությունը կարող է բարեփոխումների սեփական ծրագրի օգնությամբ լուծել առկա խնդիրները։ Բայց 2016թ․ ձախողված հեղարջումից հետո բազմաթիվ փորձառու պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից, ուստի այս տարբերակը ևս բացառվում է»։
Ըստ աղբյուրի՝ «Թուրք արդյունաբերողների և գործարարների միության» (TÜSİAD) գլխավոր տնտեսագետ Զյումրութ Իմամօղլուն Թուրքիայի ֆինանսատնտեսական վիճակի մասին հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Շինարարության, անշարժ գույքի և էներգետիկայի ոլորտում լուրջ արտաքին պարտքեր կան։ Տնտեսության մեջ կրկին աշխուժացում մտցնելու համար պետությունը պետք է թեթևացնի մասնավոր սեկտորի և բանկերի բեռը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ընկերությունների և բանկերի համար տարադրամի փոխարժեքի տատանումների առաջացրած ռիսկերի և ռիսկային վարկերի փոխհատուցման մեխանիզմ մշակել։ Այդ պարտքը կարող է որոշ չափով փոխհատուցվել նաև պետության կողմից»։
«Financial Times»-ը հավելում է, որ տնտեսությունը վերակենդանացնելու ևս մեկ միջոց կարող է լինել տոկոսադրույքների նվազեցումը։ Արձանագրելով, որ Թուրքիայում ամենաբարձր տոկոսադրույքներն են աշխարհում (Արգենտինայից, Եմենից և Սուրինամից հետո), թերթը նկատել է տալիս, որ դեռ բազմաթիվ ներդրողներ մտավախություն ունեն, թե տոկոսադրույքների նվազեցումը ռիսկային կարող է լինել։ Նրանց պնդմամբ՝ այս ոլորտում որևէ սխալ քայլը նորից կարող է լիրայի փոխարժեքի ճգնաժամ առաջացնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |