• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 19:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:20, 20 Մարտ 2019

Էրդողանը, թերևս, ընդունել է Ալիևի հորդորը

Էրդողանը, թերևս, ընդունել է Ալիևի հորդորը

Թուրքիայում մի անանուն քաղաքական գործիչ հետևյալ պնդումն է անում. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել է Էրդողանին, որ  իշխող կուսակցությունը Կարսում և Իգդիրում թեկնածուներ չառաջադրի և սատարի աջակողմյան  «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) քաղաքապետների թեկնածուներին»:

Չի բացառվում, որ այս պնդումը իրատեսական է: Ինչպես գիտենք, մարտի 31-ին Թուրքիայում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Այս առումով Ադրբեջանի իշխանությունների համար կարևոր է Թուրքիայի որոշ շրջաններում ներկայություն ունենալը և արտաքին քաղաքականության տեսանկյունից էական նշանակություն ունեցող շրջաններում նպատակահարմար անձանց ընտրվելու պարագայում շարունակել և ապահովել սերտ համագործակցությունը: 

Դա, իհարկե,  պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ այն, որ Իգդիրի և Կարսի բնակչության զգալի մասն ադրբեջանցիներ են, իսկ Կարսի ներկայիս քաղաքապետ  Մուրթազա Քարաչանթան (2014թ. ցայսօր) ադրբեջանցի է` ընտրված MHP-ից: Նկատենք, որ Քարաչանթան թուրք-ադրբեջանական հարաբերությունները զարգացնելու համար հիմնել է «Կարսի Ադրբեջանի մշակույթի և համերաշխության միությունը» և ստանձնել միության ղեկավարի պաշտոնը:

Մի հանգամանք ևս. Ադրբեջանի համար Կարսի և Իգդիրի շրջանները ռազմավարական ու քաղաքական լուրջ նշանակություն ունեն Հայաստանին շրջափակված պահելու տեսակյունից:

MHP-ն Իգդիրի քաղաքապետի թեկնածու է առաջադրել լրագրող Իսա Յաշար Թեզելին, իսկ Կարսի քաղաքապետի թեկնածուն գործարար և մանկավարժ  Չեթին Նազիքն է: Նշենք, որ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը  ՏԻՄ ընտրություններում դաշինք է կազմել MHP-ի հետ և հայտնել, որ այն շրջաններում, որտեղ չի առաջադրվի AKP-ի թեկնածու, իրենք կսատարեն MHP-ի թեկնածուներին: Ուստի կարելի է ենթադրել, որ Ալիևի հորդորն Էրդողանն ընդունել է:  

Հեղինակ`   Էլեն Քոքչյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}