Տարածաշրջան06:06, 19 Մարտ 2019
Իրանը հերքում է, թե Թուրքիայի հետ համատեղ օպերացիա է սկսել քուրդ զինյալների դեմ

Իրանը հերքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի օրերս արած հայտարարությունը, թե Անկարան և Թեհրանը մի քանի օր առաջ համատեղ ռազմական գործողություն են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։
Իրանական լրատվական գործակալության հետ զրույցում իրանցի մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվել, մասնավորապես ասել է.
«Թուրքիայի բանակը PKK-ի դեմ ռազմական գործողություն իրականացրել է, սակայն Իրանի բանակն այդ օպերացիային մասնակցույուն չի ունեցել»։
Մինչդեռ թուրք նախարարը մարտի 18-ին հայտարարել էր. «Այսօր վաղ առավոտյան սահմանային գոտում Իրանի հետ համատեղ օպերացիա ենք սկսել PKK-ի դեմ: Արդյունքների մասին դեռ կհայտնենք»:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ պայքարը ընթանում է թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մշակել է համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու:

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |