Քաղաքական11:16, 15 Մարտ 2019
Յոհաննես Հանը հայտարարել է, որ ճիշտ կլինի դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ ավելի լավ կլինի, որ դադարեցվի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները:
4 տարվա ընդմիջումից հետո այսօր տեղի ունենալիք ԵՄ-Թուրքիա գործընկերության խորհրդի նիստից առաջ կայացած մամուլի ասուլիսին Հանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ամենաիդեալականը այն կլինի, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի այդ նախագիծն այլևս չշարունակելու վերաբերյալ»:
Հանը միևնույն ժամանակ Մաքսային միության համաձայնագիրը թարմացնելու նպատակով Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու կոչով է հանդես եկել:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանում քվեարկությամբ ընդունվել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում ԵՄ-ին կոչ է արվել առկախել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Զեկույցը խորհրդատվական բնույթ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |