Քաղաքական08:08, 15 Մարտ 2019
Էրդողան. «S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա»

Թուրքիայի կողմից ռուսաական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում լարվող թուրք-ամերիկյան հարաբերությունների ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է այդ թեմային:
«S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ավելացնելով, որ ավելի վաղ իրենք ԱՄՆ-ին հայտնել էին «Patriot» ՀՕՊ համակարգեր գնելու ցանկության մասին, բայց կոնգրեսն արգելել է այդ համակարգերի վաճառքը Թուրքիային:
Էրդողանը շեշտել է, որ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ավելի դրական է Թուրքիայի նկատմամբ:
«Մենք ասել ենք, որ եթե համատեղ արտադրությունն ու վարկավորումը հնարավոր լինի, ձեզանից էլ կարող ենք «Patriot» գնել: Մեր պաշտպանության նախարարները շարունակում են համատեղ քննարկումները: Հուլիս ամիսը շատ կարևոր է «S-400» համակարգերի մատակարարման հարցում»,- ասել է Էրդողանը:
Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը բազմիցս դեմ են արտահայտվել Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնմանը՝ կոչ անելով հրաժարվել այդ համակարգերից, քանի որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին:
ԱՄՆ-ն վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ ռուսական համակարգերի գնումից չհրաժարվելու դեպքում Թուրքիան կարող է զրկվել «F-35» կործանիչների մատակարարումից: Թուրքական կողմը վերջին շրջանում բազմաթիվ պաշտոնյաների շուրթերով հայտարարել է, որ «S-400»-ների գործարքն արդեն կայացած փաստ է, և Թուրքիան չի կարող հրաժարվել դրանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |