06:20, 13 Մարտ 2019
Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել Սիրիայում

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու հնարավորությունը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ քաղաքի շրջակայքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ «պարեկապահակային ծառայությունը թույլ կտա կանխել Թել Ռըֆաթից հաճախակի տեղի ունեցող հարձակումները թուրքական զինուժի վրա»։
Նշվում է նաև, որ Թուրքիան կշարունակի բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Եփրատի արևելյան հատվածում քուրդ զինյալների դեմ սպասվող ռազմագործողության հարցի շուրջ։ Ընդգծվել է, որ թուրքական կողմը գործողությունը սկսելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել է։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայում արդեն երկու խոշոր ռազմական գործողություն է իրականացրել («Եփրատի վահան» (2016) և «Ձիթենու ճյուղ» (2018)։ Նշյալ գործողություններից ոչ մեկը համաձայնեցված չի եղել Սիրիայի կառավարության հետ։ Այդ երկու գործողություններն էլ մեծ հաշվով ուղղված էին Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ծրագրել էր նոր ռազմական գործողություն սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հետ, Անկարայի ծրագիրը ժամանակավորապես հետաձգվեց:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |