Քաղաքական07:40, 12 Մարտ 2019
Թուրքիայի ՆԳ նախարար. «Քրդամետ HDP-ն PKK-ի քաղաքական թևն է»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Այդընում նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցություններին համեմատել է ռուսական փայտե խաղալիքի (մատրյոշկայի) հետ:
Սուլեյման Սոյլուն գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) և ազգայնական «Լավ» (IYI) կուսակցություններից ձևավորված «Ազգ» (Millet) դաշինքն անվանել է «չար դաշինք»:
Սոյլուն, դաշինքը համեմատելով մատրյոշկայի հետ,նշել է, որ այդ դաշինքի մեջ են մտնում տարբեր քաղաքական ուժեր և Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) և «Ֆեթթուլահական կազմակերպությունը» (FETÖ):
«Մատրյոշկայի պես մեկը մյուսի մեջ է մտնում: Դրանց մեջ է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որի մեջ էլ PKK-ն և FETÖ-ն են: Կան նաև «Մայիսի 27»-ի (խմբ.`1960թ. ռազմական հեղաշրջում) և «փետրվարի 28»-ի (խմբ.` 1997թ. հետմոդեռնիստական ռազմական հեղաշրջում) իրագործողները»,- ասել է Սոյլուն:
Նրա խոսքով` իշխող կուսակցությունը ոչ թե պայքարում է դաշինքի, այլ այդ կազամակերպությունների դեմ:
Ինչ վերաբերում է քրդամետ HDP-ին, Սոյլուն նշել է, որ այն իրենց ծանոթ քաղաքական կուսակցություններից չէ:
«HDP-ն PKK-ի քաղաքական թևն է»,- պնդել է նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |