Հասարակական13:29, 11 Մարտ 2019
Թուրքիայում ոստիկանությունը հավաքել է քրդամետ կուսակցության քրդերեն նախընտրական պաստառները

Մուշի Վարթո շրջանում թուրքական ոստիկանությունը հեռացրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) քրդերեն պաստառներն ու ազդագրերը:
Նշվում է, որ նախընտրական պաստառները հեռացնելու ցուցումը տրվել է Վարթոյի հանրապետական դատախազության կողմից:
Նույն բանը կատարվել է նաև Իգդիրում, որտեղ 15 օր առաջ տեղադրված քրդերեն նախընտրական տասնյակ պաստառներ գիշերով հեռացվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Բայց նույն օրվա ընթացքում քրդամետ կուսակցության ակտիվիստները այլ գրությամբ նոր քրդերեն պաստառներ են կախել Իգդիրում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԺԴԿ-ի պաստառները հեռացվել են Սիիրթում (Սղերթ), Աղրըում և Բիթլիսում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |