Տարածաշրջան11:52, 07 Մարտ 2019
«Մի գիշեր հանկարծակի կգանք». Թուրքիայի փոխնախագահը՝ Սիրիայի քրդական ուժերին
Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։
Վերջինիս խոսքերով, Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին (նկատի է առնվում Սիրիայի քուրդ զինյալները) լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական բանակը գործի կանցնի։
«Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի սահմանների անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի։ Եթե հանկարծ նման բան լինի, մենք մի գիշեր հանկարծակի կգանք։ Մենք դա Մանբիչում էլ կանենք»,- ասել է Օքթայը։
Թուրք պաշտոնյան անդրադարձել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք ըստ նախատեսվածի՝ Թուրքիան պետք է ստանա մինչև ընթացիկ տարվա ամառվա վերջ։ Չնայած այդ գործարքից հրաժարվելու մասին ԱՄՆ-ի կոչերին` Օքթայը նշել է, որ իրենք չեն հրաժարվի ռուս-թուրքական պայմանագրից։
Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչ և պահանջում է, որպեսզի նրանք դուրս գան Սիրիայի Մանբիչ քաղաքից։ Սիրիայի քուրդ զինյալները պարբերապար աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ն, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։ Վերջինս ԱՄՆ-ից պահանջում է, որ քուրդ զինյալներին ահաբեկիչների դեմ պայքարում նախկինում տրված ամերիկյան զինամթերքը ետ վերցվի։
Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացնել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։ Այս անգամ Թուրքիայի բանակը պատրաստվում է մտնել Եփրատ գետի արևելյան հատված և քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսл։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Թուրքական մեդիայում նշվում է, որ ՌԴ-ից ունեցած կախումը նվազեցնելու համար Թուրքիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է սկսել ամերիկյան ընկերության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |