Քաղաքական08:58, 05 Մարտ 2019
Հաթայի նահանգապետ. «12 տարի անց Հաթայում սիրիացի արաբներն իրենց թվով կգերազանցի թուրքերին»

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից Հաթայի շրջանում քաղաքապետ վերընտրվելու համար առաջադրված թեկնածու Լյութֆյու Սավաշը մի քանի դիտարկում է արել Հաթայի արաբների վերաբերյալ:
Սավաշը նկատել է տվել, որ Հաթայում (այս տարածքը նախկինում եղել է Սիրիայի կազմում) ապրող սիրիացի արաբներն իրենց բնակչությունը պահպանելու համար ծնելիության մակարդակը բարձր են պահում:
«3 տարի առաջ Հաթայի թուրք և արաբ կանանց միջև ծնելիության մակարդակը հավասար էր, իսկ այսօր այդ ցուցանիշը 60-40 հարաբերակցությամբ է` հօգուտ արաբների: 3 տարի անց այս ցուցանիշը կլինի 75%/25%: Իսկ 12 տարի անց թուրք բնակչության թիվը զիջելու է արաբ բնակչությանը»,-ասել է ներկայիս նահանգապետը:
Նրա խոսքով` Հաթայում սիրիացի արաբների թիվն այժմ ավելի քան կես միլիոն է:
Սավաշը նշել է, որ Հաթայը արդեն շուրջ 20 տարի է, ինչ Թուրքիայի մաս է կազմում:
Նա մտահոգություն է հայտնել, որ Հաթայի գյուղերում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 2 սիրիացի թեկնածու է առաջադրվել, իսկ 5 տարի հետո հավանական համարել, որ վերջիններս քաղաքապետի թեկնածության հայտ ներկայացնեն:
«Այսուհետ ոչ ոք չլինելով Հաթայից՝ չի կարող համարձակվել քաղաքապետի թեկնածու լինել: Սա ազգային հարց է»,- ընդգծել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |