• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 01:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական06:16, 01 Մարտ 2019

Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչների նոր խմբաքանակ ստանալուց

Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչների նոր խմբաքանակ ստանալուց

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի «Fort Worth» բազայում այս օրերին ուսումնական թռիչքներ են սկսել իրականացնել ամերիկյան նոր սերնդի F-35 ռազմական ինքնաթիռները։ Դրանք պետք է մատակարարվեն Թուրքիային, սակայն առայժմ  կմնան ԱՄՆ-ում, քանի որ թուրք օդաչուները շուրջ 1 տարի դեռ պիտի համապատասխան փորձաշրջան ու դասընթացներ անցնեն։

2018-ի հունիսի 21-ին ԱՄՆ-ում կազմակերպվել էր արարողություն, որի ընթացքում Թուրքիային էին հանձնվել երկու հատ F-35 ինքնաթիռ։ Այդ Ինքնաթիռները նույնպես  չէին ուղարկվել Թուրքիա, քանի որ օդաչուները պետք է պատրաստություն անցնեին։

Այս պահին Թուրքիան դեռևս չի ստացել որևէ F-35: Այդ ինքնաթիռների  մատակարարման հետ կապված առկա են մի շարք խնդիրներ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ Մի քանի օր առաջ Թրամփը ստորագրել էր օրենք, ըստ որի, եթե Թուրքիան Ռուսաստանից ստանա S-400 զենիթահթրռային ՀՕՊ համակարգերը, ապա ԱՄՆ-ն չի մատակարարի մնացած ինքնաթիռները։

Եթե այնուամենայնիվ Թուրքիան գնի S-400-ները Ռուսաստանից, ապա Թրամփի ընդունած օրենքը չի անդրադառնալու Թուրքիային արդեն իսկ հանձնված, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող առաջին երկու F-35-երի վրա։

Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Թուրքիան մինչև 2020թ. ավարտը պետք է ստանա ընդհանուր 100 միավոր F-35:

Տեղեկացնենք, որ F-35 կործանիչներն իրենց առաջին թռիչքները կատարել են 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Ինքնաթիռները կարող են կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

Աղբյուր`    Aksam

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
16:09, 26 օգոս
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հանդիպել են Թուրքիայի և Լիբիայի ռազմական պատվիրակությունները
15:28, 25 օգոս
Հանդիպել են Թուրքիայի և Լիբիայի ռազմական պատվիրակությունները

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը
16:11, 20 օգոս
Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}