Քաղաքական08:49, 25 Փետրվար 2019
Թուրքիայում աջ կենտրոնամետ նոր կուսակցություն է հիմնվում

Թուրքիայում աջ կենտրոնամետ նոր կուսակցություն է հիմնվում: Կուսակցության անունը, սակայն, դեռ չի հրապարակվում: Կուսակցության ստեղծման մասին հայտնի է դարձել «Yenibirparti» (թարգմանաբար՝ «Մի նոր կուսակցություն») անվամբ բացված կայքից: Կայքի տարբեր բաժիններում ներկայացված են նորաստեղծ կուսակցության ոլորտային տարբեր ծրագրեր:
Կայքի «Մենք ո՞վ ենք» բաժնում կուսակցության անվան ու ղեկավարների մասին մասնավորապես ասվում է. «Անձնակազմով կուսակցության քաղաքականությունն ու ծրագրերը չստվերելու համար դեռևս նպատակահարմար չենք գտնում հրապարակել կուսակցության և հիմնադիր անդամների անունները»:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ երկրի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի ու նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:
Նշված մարդիկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին կամ ներկա անդամներ են, որոնք, սակայն, այժմ ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |