Մշակութային07:32, 22 Փետրվար 2019
Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: Վերջինիս վնասվել էր տեղանքում 4 տարի ընթացած թուրք-քրդական բախումների հետևանքով։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Սուրում տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվել էին նաև մի շարք այլ պատմական կառույցներ, որոնցից մի քանիսն արդեն վերականգնվել են։ Դրանց շարքում է նաև Դիարբեքիրի հայկական բողոքական (այլ տվյալներով՝ կաթոլիկ) եկեղեցին։ Իսկ հայկական Սուրբ Կիրակոսի և քաղդեական Մար Պետյուն եկեղեցիների վերանորոգումը հնարավոր չի եղել՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Այդ նպատակով տեղի համայնքային հիմնադրմանների ղեկավարության դիմումով, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել 2 եկեղեցիների վերակառուցումը:
Սուր շրջանի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչին հայտնել է, որ հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն կմեկնարկեն գալիք ամիս։
Հիշեցնենք, որ 1376 թվականին կառուցված այս եկեղեցին համարվում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլում ապրող, բայց արմատներով դիարբեքիրցիհայերի ստեղծած «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»-ի միջոցներով (70%) և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ (30%): Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել քաղաքական հայացնքերի պատճառով թուրքիան լքած Դողան Օզգյուդենի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |