Ռազմական06:43, 21 Փետրվար 2019
Թրամփը ստորագրել է Թուրքիային F-35-ների վաճառքի հետաձգման օրինագիծը

Եթե Թուրքիան գնի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը, ապա ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքը Թուրքիային առնվազն որոշ ժամանակով կհետաձգվի։ Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ստորագրել է համապատասխան օրենքի նախագիծ, ըստ որի՝ S-400-ի գնման դեպքում Թուրքիան մինչև 2019 թ․ նոյեմբերի 1-ը F-35 չի ստանա։
Խնդիրն այն է, որ նշված օրինագծով նախատեսվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պաշտպանության նախարարությունը պետք է նախապատրաստեն համատեղ զեկույց՝ պարզելու և ցույց տալու համար այն հնարավոր վտանգները, որ կարող են ի հայտ գալ՝ Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնման դեպքում։
Այդ զեկույցի պատրաստման ժամկետ է նշանակվել նոյեմբերի 1-ը, իսկ մինչ այդ Թուրքիային F-35 ինքնաթիռներ չեն վաճառվի։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 2019թ․ ամառվա վերջը Ռուսաստանը կարող է Թուրքիային մատակարարել S-400 ՀՕՊ համակարգերը։
Մյուս կողմից, իսրայելյան մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, եթե ԱՄՆ-ը վերջնականապես դադարեցնի Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքի նախագիծը, ապա Իսրայելը պատրաստ է գնել պատվիրված ողջ խմբաքանակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |