Տարածաշրջան12:17, 20 Փետրվար 2019
Վաշինգտոնը կշարունակի համագործակցել քրդական ուժերի հետ ԻՊ-ի դեմ պայքարում

ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցությունը Սիրիայում՝ տարբեր ահաբեկչական կազմակերպությունների և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում։
Այդ մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Պենտագոնի խոսնակ, մայոր Շոն Ռոբերթսոնը։
Այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետ է վերցնելու Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին մատակարարված տարբեր տեսակի զենքերն, ամերիկացի զինվորականը պատասխանել է.
«Սիրիայի դեմոկրատական ուժերն (SDG) ԻՊ-ի դեմ պայքարում արդյունավետ և վստահելի գործընկեր են (SDG-ի զգալի մասը կազմում են քրդական ուժերը-խմբ.): Մենք նախկինում հայտարարել էինք, որ տրամադրված զենքը սահմանափակ է, և այնքան է, ինչքանը անհրաժեշտ է ԻՊ-ի դեմ պայքարում հաղթանակ տանելու համար: Սիրիայի հյուսիսարևելքը ազատագրելու գործընթացն ավարտված է, սակայն դեռ անելու շատ գործ կա»։
Ամերիկացի զինվորականը ավելացրել է որ Վաշինգտոնը շարունակելու է համագործակցել SDG-ի հետ, որպեսզի ԻՊ-ը չկարողանա վերադառնալ այն տարածքներ, որոնք նախկինում կազմակերպության վերահսկողության տակ էին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |