• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 09:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:31, 20 Փետրվար 2019

Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից»

Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են նախարարների մակարդակով ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ:

Միգրացիայի թեմայով ելույթի ժամանակ Էրդողանը նախ հայտարարել է, որ Թուրքիան վերջին տարիներին 4 միլիոն փախստականի է ապաստան տվել, որոնցից 3.6 միլիոնը սիրիացիներ են: Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերի հարցին.

«Սիրիայից, որտեղ 2011-ից մինչև այսօր բախումներ են ընթանում, մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին՝ նույնպես: Մյուս կողմից հայերին էլ հետ չենք ուղարկել: Այս պահին Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որից շուրջ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մեր երկրից չենք արտաքսում, քանի որ Թուրքիա եկել են իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով»:

Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Էրդողանը կրկնել է, որ թուրք ազգը որևէ այլ էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել:

«Հիմա աշխարհում ու հատկապես Եվրոպայում այսպես կոչված Հայոց ցեղասպանության անվան տակ որոշակի քարոզչություն է իրականացվում: Մենք էլ ասում ենք, որ դա պատմաբանների գործն է, և թող նրանք դա քննարկեն ու լուծեն: Մեր ամբողջ կյանքի, պատմության ընթացքում այս ազգը երբեք որևէ էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել»:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մի բան էլ ընդունել է տարբեր երկրների ռեժիմների կամ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հալածված փախստականների՝ առանց հաշվի առնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունը:

Աղբյուր`    Anadolu Ajansı

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}