08:02, 19 Փետրվար 2019
Շարունակվում է Անկարայի կոշտ պայքարը գյուլենականների դեմ

Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է գյուլենական համայնքի դեմ մղվող իշխանությունների կոշտ պայքարը։ Ստամբուլի հանրապետական դատախազությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել 53 զինվորականի և ժանդարմերիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Ըստ դատախազության՝ ժանդարմերիայից բերման է ենթարկելու 17 աշխատակից, ցամաքային ուժերից՝ 19, ռազմաօդային ուժերից՝ 7, իսկ ռազմածովային ուժերից 8 զինվորական։
Բացի այդ Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մուղլա և Քոջաելի քաղաքներում արդեն կան բերման ենթարկված և կալանավորված զինվորականներ՝ գյուլենական համայնքի կապեր ունենալու մեղադրանքով։ Նրանց մեջ կան նաև կանայք։
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |