• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 05:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:41, 18 Փետրվար 2019

Թուրք վերլուծաբան. «Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված համաձայնությունը»

Թուրք վերլուծաբան. «Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված համաձայնությունը»

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն իր  հոդվածում անդրադարձել է Սիրիայի հարցի շուրջ Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը:

Ըստ սյունակագրի` Սոչիում տեղի ունեցած Աստանայի 4-րդ գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքն այն է, որ Մոսկվան շարունակում է «տարածաշրջանի ճակատում» պահել Թուրքիայի իշխող կուսակցությանը, որը Սիրիայում ԱՄՆ-ի հետ «բուֆերային գոտու համար առուծախի մեջ է գտնվում»:

Գյուլլերը կարծում է, որ ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը, որով ցանկացել է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսում «ապառազմականացված գոտի ստեղծել», ի սկզբանե ծուղակ է եղել: ԱՄՆ-ն նույն կերպ վարվել է Իրաքում և ցանկանում է Սիրիայում ինքնավար տարածք հիմնել: 

«Իսկ Էրդողանի կուսակցությունը  հաշվարկում է, որ կկարողանա այդ ծուղակին ծուղակով պատասխանել: Եթե վերահսկողությունը իր ձեռքում լինի, հաշվարկում է, որ  այդ ինքնավար շրջանը PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») ինքնավար շրջան լինելու փոխարեն կլինի իր վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազատ բանակի» ինքնավար տարածք»,-գրել է Գյուլլերը:

Նրա համոզմամբ` Ռուսաստանի նախագահ Պուտինն Էրդողանին հիշեցրել է «Ադանայի համաձայնագիրը» (1998թ., բարեկամական համաձայնագիր), որպեսզի քանդի այդ ծուղակը, որում հայտնվելու է Էրդողանի կուսակցությունը:

«Եթե Պուտինն այս համաձայնագրով սեպ է խրել Վաշինգտոնի և Թուրքիայի իշխող կուսակցության հարաբերությունների մեջ, ապա Էրդողանը Ադանայի համաձայնագիրն ընդունել է` մտածելով, որ նախ և առաջ կկարողանա քննարկել Սիրիայում իրականացված ռազմագործողությունների իրավական հիմքը»,-նշել է վերլուծաբանը

Լրագրողի մեկնաբանմամբ` դեռևս վաղ է ասել, որ Թրամփի և Էրդողանի միջև 2018թ. դեկտեմբերի 14-ին ձեռք բերված համաձայնությունը ամբողջովին կսառեցվի, չնայած 1.5 տարի է Սպիտակ տունը Ակարայում արտակարգ և լիազոր դեսպան չի կարողանում նշանակել և երկու երկրների պաշտպանության նախարարները շարունակում են բանակցությունները, թե ով կվերահսկի բուֆերային գոտին:

Գյուլլերի դիտարկմամբ` հավանական է, որ Թրամփը Սիրիայի հյուսիսում եվրոպացի դաշնակիցների հետ միասին ապառազմականացված գոտի ստեղծի:

Ինչ վերաբերում է փետրվարին Սոչիում կայացած հանդիպմանը, ապա Գյուլլերը հայտնում է, որ երեք ուղերձ է հղվել Թուրքիայի նախագահին: Առաջինն այն է, որ եթե Թուրքիան չկարողանա վերահսկել իրավիճակն Իդլիբում, ապա միջամտելու են: Երկրորդ՝ Դամասկոսի հետ պետք է գնալ երկխոսության և երրորդ՝ պայմանական «այո» ասել ապառազմականացված գոտուն՝ առանց թեկուզ ԱՄՆ-ի:

Որպես ամփոփում վերլուծաբանը եզրակացնում է. «Որքան արագ ստացվի Անկարա-Դամասկոս երկխոսությունը, այնքան ավելի մոտ կլինի Սիրիայի հարցի քաղաքական լուծումը, քանի որ Աստանայի փոքր խմբում մեծ հակամարտություն կա»:

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}