07:58, 15 Փետրվար 2019
Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցով գագաթնաժողովը

Փետրվարի 14-ին Աստանայի գործընթացի շրջանակներում Սոչիում կայացել էր Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ գագաթնաժողովը: Հիմնական թեմաներն են եղել Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը և սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը:
Գագաթնաժողովի ավարտից հետո հրապարակվել է, փաստաթուղթ։ Ըստ դրա՝ 3 նախագահները միակարծիք են եղել Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու և սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալու հարցում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն արագացնել Սիրիայի նոր սահմանադրության վերաբերյալ աշխատանքները։
Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ներկա պահին ավելացել են Սիրիայի հարցին քաղաքական լուծում տալու հույսերը։ Նրա խոսքերով՝ երաշխավոր երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբ նահանգում պահպանվի հաստատված հրադադարը և կանխվեն բոլոր տեսակի «սադրանքները»։ Էրդողանը կարևորել այն, որ Սիրիայի կառավարական ռեժիմը պահպանի Իդլիբում հաստատած հրադադարը։
Անդրադառնալով Սիրիայի ԱՄՆ-ի զինուժի դուրս գալու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը՝ Էրդողանն այդ քայլը դրական է գնահատել, սակայն արել է մի շարք զգուշացումներ։ Նա ասել է, որ Թուրքիան շարունակելու է վճռական պայքար մղել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների, այլև Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան նույնպես համարում է ահաբեկիչներ։
Էրդողանը շեշտել է, Թուրքիան երբեք չի թողնի, որ իր հարավային սահմանների մոտ ահաբեկիչները ստեղծեն «միջանցքներ»: Այդ համատեքստում Էրդողանը ակնկալել է, որ Աստանայի գործընթացի մեջ ներգրավված երկրները կօժանդակեն Անկարային։
«Մեր հոգսն այն է, որ ապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Մանբիչը դատարկվի ահաբեկչական կազմակերպություններից, իսկ Իդլիբը չդառնա ահաբեկչական կազակերպությունների համար թատերաբեմ։ Բոլոր այդ հողերի տերը Սիրիայի ժողովուրդն է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |