Ռազմական08:26, 14 Փետրվար 2019
Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ի հայտարարությանը S-400-ների վերաբերյալ

Թուրքիան արձագանքել է «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարությանը:
Նախօրեին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարերլ էր, որ եթե Անկարան Ռուսաստանից ձեռք բերի այդ համակարգերն, ապա այդ փաստը կարող է արգելք հանդիսանալ, որպեսզի Վաշինգտոնը Թուրքիային մակատարարի պաշտպանական համակագեր։ Ինչպես հայտնի է, Անկարան այժմ ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նաև ամերիկյան «Patriot» համակարգերի ձեռքբերման համար։
Թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը։ Վերջինիս գլխավորությամբ թուրքական պատվիրակությունն այս օերերին տարբեր հանդիպումներ ունենում Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։
«S-400»-ների վերաբերյալ պայմանագիրը չի խոչընդոտում, որ մենք գնենք ամերիկյան Patriot համակարգեր։ Հարմար պայմանների դեպքում Անկարան կարող է գնել Patriot-ները, սակայն մենք հավատարիմ կմնանք S-400-ների գնման մասին Ռուսաստանի հետ կնքած պայամանագրին»,-շեշտել է Բոզքըրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |