06:52, 13 Փետրվար 2019
ԱՄՆ-ն Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից

ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։
«Մենք անհանգստանում ենք, երբ մեր որևէ դաշնակցին պատրաստվում են վաճառել ռուսական արտադրության պաշտպանական համակարգեր։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ գործարքը։ Այս ամենը շատ մտահոգիչ է։ Հուսով ենք, որ Թուրքիան ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Հաթչիսոնը։
Նա հավելել է, որ S-400-ների մատակարարումը կարող է խոչընդոտել ամերիկյան արտադրության պաշտպանական մի շարք համակարգերի մատակարարմանը Թուրքիային։ Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերը կարող են խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին ինտեգրվելու հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան բացի S-400-ներից ցանկանում է գնել ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգեր։ Այդ նպատակով Անկարան արդեն բանակցություններ է սկսել Վաշինգտոնի հետ։ Թուրքիայում հայտարարել էին, թե միայն S-400-ները չեն կարող ապահովել Թուրքիայի ամբողջական անվտանգությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |