• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Մայիս, 2025
Երեքշաբթի 01:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:02, 12 Փետրվար 2019

Էրդողան. «Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները»

Էրդողան. «Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները»

«Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ի առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Հատկանշական է, որ կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքն անցկացվել է Սիվաս (Սվաս-Սեբաստիա) քաղաքում, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի նախագահը:

Քաղաքը կարևոր դեր ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 1919 թվականին սկսած ազգայնամոլական (Քեմալական) շարժման մեջ: 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) Քեմալի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» կոնգրեսը (Սվասի կոնգրես), որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչել Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ է անել՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Սեբաստիայի, ինչպես և դրան նախորդած Կարինի (Էրզրումի) կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։

«Մեր սուրբ քայլերթը, որի վերջին քննությունը լինելու է մարտի 31-ը (ՏԻՄ ընտրությունների օրը), Սիվասից սկսելը իր իմաստն ունի: Սիվասը Սելջուկյան սուլթանության սիրտն է, Օսմանյան կայսրության խիղճը ու Հանրապետության միտքն է: Սիվասը այն քաղաքն է, որտեղ դրվել են Թուրքիայի Հանրապետության հիմքերը: Սիվասի կոնգրեսը ընդհանուր մտքի միախմբման կենտրոնն է»,- ասել է էրդողանը:

Էրդողանն իր առաջին նախընտրական ելույթի ընթացքում հիմնականում խոսել է երկրի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ ավելի շատ կենտրոնանալով «ահաբեկչության դեմ պայքարի» վրա: Թուրքիայի նախագահը ակնարկել է, որ այս պայքարը իրականացնելու համար հարկավոր է, որ ժողովուրդը համախմբվի «Ժողովուրդ» դաշինքի շուրջ, որի անդամներն են իր գլխավորած ԱԶԿ-ն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Խոսելով «ահաբեկչության դեմ պայքարի» մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Աֆրինում, Ջարաբլուսում մեզ վրա հարձակվել ցանկացողներին անհրաժեշտ դասը տվեցինք, կրկին կտանք: Ներսից կամ դրսից Թուրքիայի դեմ որևէ գործողություն անել ցանկացողներին անհրաժեշտ պատասխանը կտանք: Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք:

Նախագահական կառավարման համակարգը կասկածի տակ դնելով՝ հին Թուրքիա երազողների իղձերը ի չիք են դառնալու»:

Էրդողանն անդրադարձել է նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական», քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական», ազգայնական «Լավ» ու իսլամական «Երջանկություն» կուսակցություններին՝ ասելով, որ նրանք նույն քաղաքական գիծն տանում:

«ԺՀԿ-ն, ԺԴԿ-ն, ԼԿ-ն ու ԵԿ-ն իրար ձեռք բռնած և ուս ուսի են քայլում: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»,- ասել է Էրդողանը՝ փորձելով թուրք ընտրողների աչքում վարկաբեկել ԺՀԿ-ին, ԼԿ-ին ու ԵԿ-ին՝ նրանց նույնացնելով PKK-ի հետ կապվող քրդամետ ԺԴԿ-ի հետ:

Աղբյուր`    Anadolu ajansı

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»
15:27, 19 մայ
Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։

Թուրք-ամերիկյան քննարկումներ Վաշինգտոնում
12:21, 19 մայ
Թուրք-ամերիկյան քննարկումներ Վաշինգտոնում

Թուրքիայի արտգործնախարարության համաձայն՝ Վաշինգտոնում Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկկողմ հանդիպում է սպասվում:

Թուրքիան և Սաուդիան Արաբիան ձգտում են իրենց առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի
10:39, 19 մայ
Թուրքիան և Սաուդիան Արաբիան ձգտում են իրենց առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Սաուդիան Արաբիայի արտգործնախարարի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ
Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։

Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»
Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Օրակարգում են եղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցությունները:

Հրապարակվել է ԵՄ զեկույցը Թուրքիայի մասին
Հրապարակվել է ԵՄ զեկույցը Թուրքիայի մասին

Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}