Քաղաքական09:44, 11 Փետրվար 2019
Թուրքիայում ոստիկանությունը չի թույլատրում քրդամետ կուսակցությանը բողոքի երթ կազմակերպել

Թուրքական ոստիկանությունը թույլտվություն չի տվել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) մի խումբ պատգամավորներին՝ Ստամբուլում երթ կազմակերպել՝ ի պաշտպանություն նույն կուսակցության պատգամավոր Լեյլա Գյուվենի։ Վերջինս արդեն 96 օր է, ինչ հացադուլ է անում։
Հացադուլի մի մասը նա անցկացրել է բանտում, այնուհետև նրան պայմանականորեն ազատ են արձակել, բայց պատգամավորը շարունակում է հացադուլը։ Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։
Երբ քրդամետ կուսակցության պատգամավորները հարցրել են արգելքի պատճառը, ոստիկանության աշխատակիցներից մեկը ասել է, թե 2018թ օգոստոսից սկսած բոլորին արգելվել այդ պողոտայով երթ կազմակերպել։
Հիշեցնենք, որ Գյուվենը թուրքական դատարանի կողմից մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու», ինչպես նաև «ի օգուտ ահաբեկչական կազմակերպոթյան քարոզչություն անելու մեջ»։ Նրան սպառնում է մինչև 31 տարվա ազազրկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |