Տարածաշրջան07:56, 08 Փետրվար 2019
ԱՄՆ-ն Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ները ձեռք բերելու դեպքում

ԱՄՆ-ն նորից զգուշացրել է Թուրքիային, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Անկարան Ռուսաստանից գնի ռուսական արտադրության «S-400» զենիթահրթիռային համակագերը։
Ինչպես հայտնի է, Թուրքիան և ԱՄՆ-ն առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ռուսական «S-400» զենիթահրթիռային համակագերի և ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հարցում։ ԱՄՆ կտրականապես դեմ է, որ Թուրքիան Ռուսաստանից գնի այդ համակարգերը։ Կա մեծ վտանգ, որ եթե, այնուամենայնիվ, Թուրքիան գնի S-400-ները, ապա Վաշինգտոնը կարող է Անկարային այլևս չմատակարարել F-35 կործանիչներ, ինչի մասին երբեմն ամերիկյան կողմը պարբերաբար զգուշացնում է թուրքական կողմին։
Թուրքիայում գտնվող ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, Անկարայում մասնակցել է Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան ժողովին, որին ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ժողովից հետո ամերիկացի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում խոսել է «S-400»-ների և «F-35»-ների թեմայով:
«Եթե Թուրքիան գնի S-400 համակարգերը, ապա ԱՄՆ-ն պարզապես կդադարեցնի ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի գործընթացը Թուրքիային։ Սա է ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան և հույս հայտնել, որ Թուրքիան վտանգի տակ չի դնի իր մասնակցությունը «F-35»-ների նախագծում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |