09:12, 07 Փետրվար 2019
Թուրքիան Կատարին կվաճառի «T-155 Fırtına» հաուբիցներ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մանրամասներ է հրապարակել տեղական արտադրության զինամթերքի արտահանման նախագծերի վերաբերյալ։
Նախօրեին Անկարայում՝ թուրքական ռազմարդյունաբերական ոլորտի խոշոր ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ Աքարը մասնավորապես նշել է, որ Կատարի, Ուկրաինայի և Պակիստանի հետ զենքի արտահանման պայմանագրերն արդեն պատրաստ են ստորագրման։
Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության «T-155 Fırtına» հաուբիցներ վաճառել Կատարին։ Ուկրաինայի հետ կկնքվի անօդաչու թռչող սարքերի վաճառքի պայմանագիր, իսկ Պակիստանի հետ՝ «Milgem» («Ազգային նավ») նախագծի շրջանակում արտադրված նավերի վաճառքի պայմանագիր։
Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի փորձագետ Թուրան Օղուզի գնահատմամբ՝ հնարավոր է, որ Կատարին վաճառվելիք հաուբիցների շարժիչները ևս լինեն թուրքական արտադրության։ Բայց դա միայն այն դեպքում, եթե պատվերը շատ հրատապ չլինի և դրանք անհրաժեշտ լինի Կատարին մատակարարել 2022թ․։
Ավելի հրատապ պատվերի դեպքում Թուրքիան կարող է այդ հաուբիցների համար օգտագործել Ուկրաինայից պատվիրված շարժիչները։ ԴԵռևս 2018թ․ հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է Ուկրաինայից հաուբիցի 20 շարժիչ գնել։ Օղուզի խոսքով՝ այդ նախխաձեռնությունը կարող է կապված լինել հենց Կատարի պատվերի հետ։
Եթե Կատարի հետ գործարքը հաջողվի, դա կլինի առաջին երկիրը, որը Թուրքիայից տեղական արտադրության հաուբից է գնել։ Հայտնի է, որ դեռ 2010թ․ Ադրբեջանը ևս հանդես էր եկել Թուրքիայից 36 հատ «Fırtına» գնելու նախաձեռնությամբ, սակայն Գերմանիան խոչընդոտել էր այդ վաճառքին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ դրանց օգտագործման հեռանկարը կանխելու նպատակով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |