Քաղաքական11:59, 06 Փետրվար 2019
Վրաստանում Բորչալուից ընտրված թյուրք պատգամավորը կոչ է արել ապամոնտաժել Ավագյանի հուշարձանը

Վրաստանի խորհրդարանի Բորչալուից ընտրված թյուրք (կարափափախ) պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Թիֆլիսում կայացած խորհրդարանական նիստին բացասաբար է արձագանքել Ախալքալաքում հայկական հուշարձանի տեղադրմանը:
Ազեր Սուլեյմանովը նշել է, որ դատապարտում է Վրաստանում հայ զինվորական Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրումը և վրացական կառավարությանը կոչ արել լուրջ քայլեր ձեռնարկել:
Ըստ Սուլեյմանովի՝ ժողովուրդը մտահոգված է, որ «Ադրբեջանի ժողովրդի թշնամի» Ավագյանի հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են պատգամավորներ, քաղաքապետեր, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Սուլեյմանովը այնուհետև դիմելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին, հարցրել է` վերջինս ինչպես է համարում պատգամավորների մասնակցությունը նման միջոցառմանը և հավելել, որ նմանատիպ հուշարձանները պետք է վերացվեն Վրաստանից:
Ի պատասխան Սուլեյմանովի` Կոբախիձեն ասել է, որ ադրբեջանցի գործընկերների հետ կխորհրդակցեն և ընդգծել, որ հարգանքով են վերաբերվում հարևար երկրների շահերին և այդ շահերին համապատասխան են շարժվում:
Հիշեցնենք, որ Արցախյան ազատամարտիկ, ծնունդով Բուղաշեն գյուղից Միքայել Ավագյանը արցախյան պատերազմի տարիներին ձեռք էր բերել Կոբրա մականունը, քանի որ տիրապետում էր ադրբեջաներենին, որն օգնում էր հետախուզությունների ժամանակ:
Մասնակցել է Հորադիզի, Խոջալուի, Հադրութի և Ֆիզուլիի ռազմական գործողություններին, վիրավորվել դիպուկահարի կրակոցից Հորադիզի կամրջի համար առճակատումների ժամանակ և մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |