Միջազգային06:22, 01 Փետրվար 2019
ԱՄՆ-ի հետախուզության պետ. «Ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի կազմում»

ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետ Դեն Քոութսը, պատասխանելով սենատորներին հարցերին, անդրադարձել է Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Դեն Քոութսի փոխանցմամբ` Բաշար ալ Ասադը, ով Սիրիայում մեծամասամբ պարտության է մատնել ընդդիմությանը, կրկին կենտրոնացած է իշխանություն ձեռք բերելու վրա և փորձելու է խուսափել Թուրքիայի ու Իսրայելի հետ առճակատումից:
Դեն Քոթսը նշել է, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» և վերջինիս հետ կապ ունեցող քրդական կազմակերպություններին շարունակելու է որպես սպառնալիք դիտել իր ինքնիշխանության դեմ:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունները կշարունակեն առանցքային մնալ, սակայն այս հարաբերություններն Անկարայի տեսանկյունից այդքան էլ որոշիչ չեն լինի»,- ասել է հետախություն պետը:
Քոութսը, անդրադառնալով Ռուսաստանից ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքին, ընդգծել է, որ որոշ երկրներ ոչ միայն ռազմական, այլև առևտրատնեսական հարաբերություններում են հակված Ռուսաստանի կողմը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ցանկանում ենք, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի կազմում: Ներկայում որոշ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ»,- նկատել է տվել Քոութսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:

Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |