Իրավական14:01, 24 Հունվար 2019
2018թ․ ՄԻԵԴ-ում ստացված բողոքների մեծ մասն ուղղված է եղել Թուրքիայի դեմ

Թուրքիան չորրորդ տեղն է գրավել այն երկրների ցանկում, որոնց դեմ 2018թ․ ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ամենից շատ հայցեր է ստացել։ Հայցերի գերակշռող թեման եղել է «արդար դատավարության իրավունքի» և «խոսքի ազատության» ոտնահարումը։
Հունվարի 24-ին Ստրասբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՄԻԵԴ-ի նախագահ, իտալացի դատավոր Գիդո Ռայմոնդին տեղեկացրել է, որ Եվարխորհրդի անդամ 47 երկրների դեմ վերջին տարվա ընթացքում 56․350 հայց է ներկայացվել։ Իսկ 2017թ․ ավարտին ՄԻԵԴ-ը հայտարարել էր ստացված 56․250 հայցի մասին։
2018թ․ ընթացքում Թուրքիայի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել 7․100 հայց։ Ամենաշատ հայցեր ստացվել են Ռուսաստանի (11․750), Ռումինիայի (8․500) և Ուկրաինայի (7․250) դեմ։ Այս չորս երկրների դեմ ստացված հայցերը կազմել են ՄԻԵԴ-ի ընդհանուր ծանրաբեռնվածության ավելի քան 60 տոկոսը։ Միայն Թուրքիայի դեմ ստացված հայցերը ՄԻԵԴ-ի գործերի 12․6 տոկոսն են կազմել։ Նշենք, որ 2017թ․ Թուրքիան ստացված 7․500 բողոքով այս ցանկում երրորդն էր՝ Ռումինիայից ու Ռուսաստանից հետո։
Ամենաշատ բողոքներ ստացած երկրների տասնյակում տեղ են գտել նաև Իտալիան (4.050), Ադրբեջանը (2.050), Հայաստանը (1.900), Վրաստանը (1.850), Սերբիան (1.800) և Լեհաստանը (1.300)։ ՄԻԵԴ-ն ամենաքիչ բողոքներ է ստացել Ֆրանսիայի (434), Գերմանիայի (154) և Միացյալ Թագավորության (124) դեմ։
Ուշագրավ է, որ Թուրքիան և Ռուսաստանը առաջատար են նաև ՄԻԵԴ-ում ստացված «առաջնային գործերի» թվով։ Այս կատեգորիայի դատական գործերը 2018թ․ սկզբի համեմատ մեկ տարում ավելացել են 15 տոկոսով՝ հասնելով 20․613-ի։ Իսկ դրանց մեջ ամենամեծ թիվն են կազմում Ռուսաստանի վերաբերյալ ստացված «կալանավորման պայմանների» դեմ բողոքներն ու Թուրքիայի վերաբերյալ ստացված «կալանավորման անօրինական ժամկետների» դեմ բողոքները։
2018թ․ ՄԻԵԴ-ը ընդհանուր առմամբ 1․040 վճիռ է հրապարակել, որից 146-ը՝ Թուրքիայի վերաբերյալ։ Հայտնի է, որ հարապարակված բոլոր վճիռները առնչվում են նախորդ տարիներին ներկայացված հայցերին։ Թուրքիայի վերաբերյալ հրապարակված վճիռներից 140-ի դեպքում ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առնվազն 1 հոդվածը։
Ընդ որում, 2018թ․ ընթացքում ՄԻԵԴ-ը ընդհանուր 77 վճիռ է կայացրել «խոսքի ազատության» ոտնահարման վերաբերյալ, որից 40-ը՝ Թուրքիայի դեմ ընթացող դատական գործերի շրջանակներում։ «Արդար դատավարության իրավունքի» ոտնահարման առումով ՄԻԵԴ-ը ընդհանուր 190 վճիռ է կայացրել, որոնցից 41-ը՝ Թուրքիայի վերաբերյալ։
Ուշագրավ է, որ 2018թ․ ավելացել է այն դեպքերի թիվը, երբ Թուրքիան առանց ՄԻԵԴ-ի վճռին սպասելու փոխհատուցում է վճարել բողոքող կողմին՝ այդպիսով կասեցնելով գործի հետագա վարույթը։ Եթե 2016թ․ գրանցվել էր Թուրքիայի մասնակցությամբ 65, իսկ 2017թ․՝ 52 նմանատիպ դեպք, ապա 2018թ․ արձանագրվել է Թուրքիայի կողմից վաղաժամ փոխհատուցման վճարման 146 դեպք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |