• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 09:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:21, 23 Հունվար 2019

Դեմիրթաշ. «Ինձ կալանքի տակ պահող դատարանը ԻՊ-ի պարագլուխներից մեկին բաց է թողել»

Դեմիրթաշ. «Ինձ կալանքի տակ պահող դատարանը ԻՊ-ի պարագլուխներից մեկին բաց է թողել»

Անկարայի ծանր հանցագործությունների 19-րդ դատարանում տեղի է ունեցել Թուրքիայի քրդամետ  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարության հերթական նիստը:

Դեմիրթաշը հանդես է եկել պաշտպանական ճառով: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն հիմնելու և ղեկավարելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելը», «հանցագործությունն ու հանցագործին գովելու» հոդվածներով: Եվ ընդհանուր առմամբ 142 տարվա բանտարկություն է սպառնում Դեմիրթաշին: Վերջինս նկատել է տվել, որ դատարաններն իրեն դատելու գործում ամենասկզբից քաղաքական մոտեցում են արտահայտել:

«Իշխանությունները, ի դեմս ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության) ղեկավարի, մինչև այժմ շարունակում են ինձ մեղադրել: Իմ դատավարությունը մեդիայով է իրականացվում, հասարակության մեջ է իրականացվում. իշխանությունն է իրականացնում: Պաշտպանությունս արդեն այդ համատեքստում եմ կառուցելու»,- ասել է 2 տարուց ավել անազատության մեջ պահվող քուրդ կուսակցապետը:

Դեմիրթաշն այնուհետև ուշադրություն է հրավիրել կալանավորված ԺԴԿ-ական պատգամավոր Լեյլա Գյուվենի՝ Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանին հարազատների հետ տեսակցելու թույլտվություն տրամադրելու համար արդեն 76 օր ձգվող հացադուլին: Դեմիրթաշը արդարացի է համարել Գյուվենի պահանջը և ողջունել տարբեր մեկուսարաններում հացադուլ հայտարարած իրենց կալանավորված ընկերներին:

Քուրդ գործիչը հայտարարել է, որ խորհրդարանն իրեն և ընկերներին անձեռնմխելիությունից զրկելիս չի ուսումնասիրել իրենց գործերը և անձեռնմխելիությունից զրկել է հակասահմանադրական ճանապարհով:  

«Ինձ կալանքի տակ պահող դատարանը 1.5 մլն գլխագնով փնտրվող ԻՊ-ի պարագլուխներից Այշենուր Ինջիին ազատ է արձակել՝ որպես խափանման միջոց կիրառելով ստորագրությունը չհեռանալու մասին: Փաստորեն դատարանը բարձրաստիճան ԻՊ-ականի նույնիսկ մեկ օր կալանավորված մնալը իրավունքի խախտում է համարել: Նրան հանդեպ Ձեր դիրքորոշումն այդպիսինն է, իմ հանդեպ՝ այսպիսինը: Ահա սա է խնդիրը»,- իր պաշտպանական խոսքում ասել է Դեմիրթաշը:

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}