Քաղաքական11:55, 23 Հունվար 2019
Գերմանիան ու Ֆրանսիան նոր համագործացկություն են սկսում ռազմական ոլորտում

Գերմանիայի Ախեն քաղաքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոննը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համագործակցության նոր պայմագիր են կնքել:
Երկու ղեկավարների միջև կնքված պայմանագիրը ստացել է «Անխենի համաձայնագիր» անվանումը:
Պայմանագիրը դրույթներ է պարունակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության և անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի և սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջև կապերի ամրապնդման վերաբերյալ:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ երկու երկրների դեմ զինված հարձակման դեպքում միացյալ ուժերով պայքարելու են իրենց անվտանգությունն ապահովելու համար:
Մերկելը նաև ընդգծել է, որ արդեն անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համատեղ ձևավորել ռազմական մշակույթ, պաշտպանական արդյունաբերություն և համատեղ զենքի վաճառքի քաղաքականություն զարգացնել:
«Այդպիսով եվրոպական բանակ ձևավորելու համար երկու երկրների վրա ընկած պարտավորությունները կիրագործվեն»,-ասել է կանցլերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |