Ցեղասպանություն10:15, 21 Հունվար 2019
Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին
ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։ Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, դրան նախորդող և հաջորդող ժամանակաշրջանին։
Մինչ օրս թեև ցեղասպանագետների և պատմաբանների մեծ մասին հայտնի էր Գերգերյանի արխիվի գոյության փաստը, սակայն այն գրեթե չէր օգտագործվել հետազոտողների կողմից։ Պատճառն այն էր, որ բոլոր փաստաթղթերն այստեղ ուղղակի թղթերի կույտ էին հիշեցնում, չկար որևէ դասակարգում, խմբավորում, հետևաբար կոնկրետ իրադարձության վերաբերյալ այդ արխիվում փաստեր գտնելը անասելի դժվար էր։
Իսկ պրոֆեսոր Աքչամի և 11 հոգանոց խմբի աշխատանքների արդյունքում արխիվի պարունակությունը խմբավորվել ու դասակարգվել է, ըստ բովանդակության առանձնացվել են երեք բաժիններ, փաստաթղթերի մեծ մասը արդեն թարգմանվել է անգլերեն և թուրքերեն, դրանց վերաբերյալ կազմել են կատալոգներ։
Ներկայումս Գերգերյան արխիվի առաջին բաժնում տեղ են գտել բացառապես օսմանյան փաստաթղթեր։ Դրանք հիմնականում Ցեղասպանության համար պատասխանատու «Միություն և առաջադիմություն» (“İttihat ve Terakki”) կազմակերպության ներկայացուցիչների դեմ 1920-21թթ․ Ստամբուլում իրականացված դատավարությունների ընթացքում ստացված վկայությունների ու ցուցմունքների արձանագրություններն են։
Նշվում է, որ այդ փաստաթղթերի բնօրինակները գտնվում են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվում և հասանելի չեն ուսումնասիրության համար։ Սակայն այն ժամանակ նշված դատավարություններում որպես կողմ հանդես եկող Պոլսո Հայոց պատրիարքարանը իրավունք է ունեցել ստանալու բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք և այնուհետև փոխանցվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և այդ կերպ պահպանվել։
Արխիվի երկրորդ բաժնում տեղ են գտել Գերերյանի անձնական հետազոտությունները։ Այն ներառում է մասնավորապես Յոզգաթում և Կեսարիայում անցկացված դատավարությունների վերաբերյալ վկայություններ, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կազմակերպության պատասխանատուների վկայությունները։
Երրորդ բաժնում ընդգրկվել են Գերգերյանի կողմից այլ երկրներից ձեռք բերված արժեքավոր փաստաթղթերի բնօրինակներ։ Պոլսո Հայոց պատրիարքարանին պատկանող ֆրանսերեն և հայերեն փաստաթղթերն էլ այս բաժնի կարևոր մասն են կազմում։ Կան նաև Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի արխիվներից ձեռք բերված նյութեր։
Պրոֆեսոր Աքչամն ու իր թիմը Գերգերյան արխիվի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հրապարակել նաև համացանցում՝ PDF ֆորմատով։ Դրանց շարքում տեղ է գտել նաև 1911թ Սիվասի (Սեբաստիա) Գյուրուն նահանգում ծնված Գրիգոր Գերգերյանի կյանքի պատմությունը, ում 16 քույր –եղբայրներից 10-ը և ծնողները 1915թ․ սպանվել են հենց նրա աչքի առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |