• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հունիս, 2025
Չորեքշաբթի 05:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:03, 18 Հունվար 2019

HRW: «Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են»

HRW: «Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են»

«Human Rights Watch» (HRW) միջազգային  իրավապաշտպան կազմակերպությունը 100-ից ավելի երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 674 էջանոց զեկույց է հրապարակել։

Զեկույցում նշվել է, որ թեև Թուրքիայում «արտակարգ դրության» ռեժիմը վեց ամիս առաջ չեղարկվել է, սակայն նախագահ Էրդողանի բռնակալ իշխանությունը փոփոխության չի ենթարկվել և ոչ մի հույս չկա, որ երկրում նորից կսկսեն հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում արդեն օրինաչափություն է դարձել ընդդիմադիրներին ահաբեկչության հետ կապի մեջ մեղադրելն ու նրանց կամայականորեն երկար ժամկետով կալանքի տակ պահելը։

HRW-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ընտրություններն արդար չեն ընթանում։ 2018թ․ հունիսին անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ մամուլը գրաքննության ենթարկվեց։ Ընտրություններն անցկացվեցին որոշ պատգամավորների և նախագահի մեկ թեկնածուի ազատազրկման պայմաններում։ «2016թ․ հունիսին մտցված «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում հանրապետության նախագահն ու նախարարների կաբինետը իրավունք ունեն առանց խորհրդարանին դիմելու և առանց Սահմանադրական դատարանի արգելքին հանդիպելու նոր օրենքներ ընդունել։ Այս կերպ ընդունված մի շարք «օրենքի ուժ ունեցող որոշումներ» (KHK) ոտնահարում են մարդու իրավունքներրը և հակասում մարդու իրավունքների վերաբերյալ  Թուրքիայի ստորագրած միջազգային պայմանագրերին», -ասված է զեկույցում։

Դատական համակարգը և մամուլը իշխանությունների ճնշման տակ է գտնվում։ Նշվում է, որ իշխանությունների պահանջով ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ, նրանց նկատմամբ հետաքննություններ ու դատավարություններ են սկսվում, կալանավորման ու ազատազրկման որոշումներ են կայացվում։ Ճնշումներ են գործադրվում նաև իրավապաշտպանների նկատմամբ։ Որպես օրինակ նշվում է այն փաստը, որ 2017թ․ հունիսին Թուրքիայում ձերբակալվել և «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ կապի մեջ մեղադրանքով կալանավորվել էր «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Թաներ Քըլըչը։

Զեկույցում հիշեցվում է, որ Թուրքիան անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն առ այն, որ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պետք է ազատ արձակվի։ Վերջին արդեն շուրջ երկու տարի այլ պատգամավորների և քրդամետ քաղաքապետների հետ անազատության մեջ է գտնվում։

HRW-ն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում սահմանափակվում են մարդկանց հիմնարար ազատությունները։ Մասնավորապես՝ խաղաղ ցույցեր և հավաքներ կազմակերպելու հանրության իրավունքը։ 100․000-ից ավելի պետական աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։ Զանգվածային ձևով ոտնահարվում է խոսքի ազատության իրավունքը՝ լրագրողների նկատմամբ հետապնդումների, կալանավորումների ու ազատազրկման, լրատվամիջոցների գործունեության դադարեցման կամ սահմանափակումների միջոցով։ Իրենց գործունեությունը շարունակող լրատվամիջոցներն էլ ազատ չեն իրենց դիրքորոշումներն արտահայտելու մեջ և հարկադրված են իշխանամետ հրապարակումներ կատարել։

Աղբյուր`    paraanaliz.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}