Քաղաքական12:43, 18 Հունվար 2019
Թուրք վերլուծաբան. «Գյուլը մայիսին Էրդողանի մտերիմների մասնակցությամբ կուսակցություն կստեղծի»

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի շարք մտերիմների հետ միասին պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել: Այդպիսի պնդում է առաջ քաշել ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Yeni akit» թերթի վերլուծաբան Աբդուրահման Դիլիփաքն իր հոդվածում:
«5-րդ ամսվա 5-ին՝ 55 պատգամավորով» հոդվածում Դիլիփաքը հայտնում է, որ կուսակցությունը հիմնվելու է 5-րդ ամսվա՝ մայիսի 5-ին, կուսակցությանն անդամագրվելու են 55 պատգամավոր: Վերլուծաբանը պնդել է, որ Գյուլը նոր կուսակցությունը հիմնադրելու է ներկայիս նախագահ Էրդողանի շատ մտերիմ գործիչների հետ:
Նշվում է, որ նոր կուսակցությանն անդամագրվելու են նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP-ԱՇԿ) հեռացված պատգամավորները:
Նշվում է, որ առաջին այցելությունները կատարելու է երկրի արևելյան շրջաններ: Նախկին պաշտոնյաների հետ հանդիպելու է շրջանների բնակչությանը: Էրդողանի նախկին համախոհ ընկերները պատմելու են, թե ինչու և ինչպես են առաջացել խնդիրները՝ առաջարկելով լուծման իրենց տարբերակները:
«Չնայած մամուլում այս պնդումների հերքմանը՝ որոշ մարդիկ այս հարցում վճռական են տրամադրված: Փակ դռների հետևում այս պնդումները քննարկվում են: ԱԶԿ-ում մի քանի խմբավորումներ կան»,-եզրափակել է Դիլիփաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |