Իրավական12:33, 17 Հունվար 2019
Թուրքական իշխանությունները նշել են հոլանդացի լրագրողի արտաքսման պատճառը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է հունվարի 17-ի առավոտյան հոլանդացի լրագրող Յոհաննա Կորնելիա Բուրսմայի Թուրքիայից արտաքսվելու պատճառը:
Ալթունը նշել է, որ «Het Financieele Dagblad» թերթի թղթակից Բուրսմայի արտաքսման որոշումը կապված չէ եղել վերջինիս` Թուրքիայում իրականացրած լրագրողական գործունեության հետ:
Հաղորդակցության բաժնի ղեկավարը ասել է, որ Հոլանդիայի ոստիկանության և Թուրքիայի պատկան մարմինների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման արդյունքում պարզ է դարձել, որ «տվյալ անձը կապ ունի ահաբեկչական կառույցի հետ»:
Ալթունը նաև նշել է, որ վերջին տարիներին շուրջ 2000 քաղաքացի զոհ է գնացել երկրում իրականացված ահաբեկչական գործողություններին:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին բնակության իրավունքի ժամկետը երկարացնելու նպատակով Բուրսման դիմել է օտարերկրացիների կացության հարցերով զբաղվող ստամբուլյան բաժին։ Այստեղ նրան ձերբակալել են՝ տեղեկացնելով, որ նա «անվտանգության նկատառումներով» պետք է լքի երկիրը։
Հոլանդացի լրագրողին անգամ թույլ չեն տվել վերադառնալ տուն և վերցնել իր իրերը։ Գիշերը նա հարկադրված է եղել անցկացնել օդանավակայանին մոտ գտնվող մի ոստիկանական բաժանմունքում։ Իսկ առավոտյան թռիչքներից մեկով Բուրսման ուղարկվել է Նիդերլանդներ։
«Het Financieele Dagblad»-ի գլխավոր խմբագիր Ժան Բոնժերը հայտարարել է, որ զարմացած է իրենց թղթակցի արտաքսման որոշումից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |