Հասարակական13:26, 17 Հունվար 2019
Ամերիկյան հայտնի սերիալում Թուրքիայի նախագահին անվանել են «անպատկառ բիճ»

Թուրքական լրատվամիջոցներին զայրացրել է ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ սերիալում՝ Թուրքիայի նախագահի մասին հնչեցված խոսքերը։
Ըստ աղբյուրի՝ հեռուստասերիալում ԱՄՆ-ի նախագահը ակնարկում է, թե Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում կանգնած է թուրքական բանակը։ Իսկ երկխոսություններից մեկի ժամանակ նա Թուրքիայի նախագահին անվանում է անպատկառ բիճ։
Դրվագներից մեկում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները մամուլի ասուլիս են տալիս, որի ընթացքում անդրադառնում են նաև ԱՄՆ ապաստանած թուրք գործչի արտահանձմանը, ով Թուրքիայում ահաբեկիչ է համարվում: Սոցցանցերում թուրք օգտատերերը պնդում են որ ֆիլմում Նուրի Շահին անվամբ ներկայացվող այդ գործչի կերպարը համապատասխանում է Ֆեթուլլահ Գյուլենին։
Ֆիլմում ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նշում է, որ Նուրի Շահինի վերաբերյալ Թուրքիայի հետ տարակարծություն կա։ ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, Թուրքիան չի արտահանձնի այդ մարդուն և վերջինս կարող է շարունակել մնալ ԱՄՆ-ում։ Ի պատասխան դրան, Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին հրապարակավ մեղադրում է ահաբեկչին ապաստան տալու մեջ։
Ասուլիսի ավարտից հետո երկու նախագահների միջև թեժ խոսակցություն է ընթանում նախագահի առանձնասենյակում և Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ի նախագահին մեղադրում է անհարգալից վերաբերմունքի մեջ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ապաստան է տալիս մի մարդու, ով մեղավոր է Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների մահվան մեջ։ Ի պատասխան դրան, ԱՄՆ-ի նախագահը ասում է, որ Շահինի արտահանձման համար բավականաչափ հիմքեր չկան և ըստ ամերիկյան հետախուզության՝ ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնողը ոչ թե Գյուլենն է, այլ թուրքական բանակը։
«Netflix»-ի այս սերիալը, որը աշխարհում մեծ դիտելիություն ունի, Թուրքիայում ներկայացվում է որպես պրոգյուլենական ֆիլմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:
Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |