Քաղաքական07:42, 16 Հունվար 2019
Էրդողան.«Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը հույժ կարևոր է Սիրիայի ճգնաժամի լուծման համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Kommersant» թերթում հոդված է հրապարակել՝ վերնագրելով այն «Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը հույժ կարևոր է Սիրիայի ճգնաժամի լուծման համար»:
Էրդողանը հոդվածում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին, նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարելու համար ոչ ոքից թույլտվություն չենք հարցնելու: Երբ պայմանները հասունանան, մենք մեզ իրավունք կվերապահենք թիրախավորել Սիրիայի տարածքից մեր երկրին սպառնացող ահաբեկիչներին»:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Սիրիայի քրդերի կամ Սիրիայում ապրող մյուս էթնիկ խմբավորումների հետ ոչ մի խնդիր չունի:
«Մասնավորապես Ամերիկայում շրջանառվող «Թուրքիան քրդերին կկոտորի, եկեք մեր դաշնակիցներին անպաշտպան չթողնենք» անհիմն պնդումներն իրական չեն և ընդամենը արտահայտում են մի շարք շահակիրների տեսակետները»,-գրել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով` սիրիական ճգնաժամը կարող են լուծել միայն այն երկրները, որոնք անհանգստացած են սիրիական խնդրով:
Էրդողանը, ուշադրություն հրավիրելով սիրիական հարցով Աստանայի գործընթացի շրջանակում Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների վրա, ցանկություն է հայտնել շարունակել գործակցությունը Ռուսաստանի հետ:
«Օրինակ նախորդ տարի Իդլիբի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը և առհասարակ Ռուսաստանի հետ մեր համատեղ աշխատանքը պարզորոշ ցույց են տալիս, որ լուրջ նշանակություն են ունեցել ոչ միայն մեր երկու երկրների համար, այլև Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանության տեսանկյունից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |