Քաղաքական07:43, 15 Հունվար 2019
Թուրքիայի մասին սկանդալային գրառումից հետո եղել է Էրդողանի ու Թրամփի հեռախոսազրույցը

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի նախագահականը, ինչպես նաև Սպիտակ տան խոսնակը։ Հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել նաև Թրամփը Twitter-ում։
Գրառման մեջ ընդգծել է, որ թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ընդլայնվելու մեծ ներուժ ունեն։ ԱՄՆ-ի նախագահի գրառման համաձայն՝ Էրդողանի հետ քննարկվել է նաև Սիրիայում 32կմ անվտանգության գոտի ստեղծելու հարցը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման գործընթացը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցը, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարբեր խնդիրներ։
Սպիտակ տան խոսնակը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հատու շեշտել է այն հանգամանքը, որ թուրքական ուժերը Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմագործողություններ չսկսեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայի քրդական ուժերի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |