Հասարակական10:59, 14 Հունվար 2019
Պոլսահայ գործիչը մեկնաբանել է Ստամբուլի հայկական անունով փողոցի անվանափոխությունը

Ստամբուլի հայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ստամբուլի փողոցներից մեկի հայկական անունը թուրքական անվամբ փոխելու մասին քաղաքապետարանի որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ermenihaber.am կայքում հրապարակվել էր Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում Տատյան փողոցը թուրքական անվամբ փոխարինելու մասին տեղեկություն, որի մասին բարձրաձայնել էր հենց Նազարեթ Դավիթյանը։
Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված փողոցի անվանակոչումը հայկական ազգանունով, ապա և անվանափոխումը, պարոն Դավիթյանը, ներկայացնելով խնդրի նախապատմությունը, նշեց.
«Սկզբում մենք շատ ուրախացանք, երբ փողոցն անվանվեց Տատյանների անունով, որովհետև Տատյան անունը Թուրքիայի հայերի համար շատ կարևոր անուն է։ Բացի մեզ՝ հայերիս համար կաևոր լինելուց, այն կարևոր է նաև Թուրքիայի համար, որովհետև Օսմանյան կայսրությանը մեծ օգնություն ցուցաբերած մի գերդաստան է, որը նաև ազգօգուտ գործունեություն է ծավալել։
Խնդիրն այն է, որ Ստամբուլի քաղաքապետարանը չի հաստատել Բաքըրքոյի համայնքապետարանի՝ փողոցը Տատյան անվանելու մասին որոշումը։ Այսինքն պարզվում է, որ քաղաքապետարանի փաստաթղթերում նման փողոց գույություն չուներ և եթե օրինակ հրշեջ ծառայություն կանչեինք և տայինք Տատյան փողոց անունը, նրանք չէին կարող գտնել այդ փողոցը, որովհետև պաշտոնական փաստաթղթերում նման անվանում արձանագրված չէ։
Մենք գիտենք նաև, որ Բաքըրքոյի համայնքապետարանն ու Ստամբուլի քաղաքապետարանը ներկայացնում են երկու տարբեր կուսակցություններ։ Սակայն սա վերկուսակցական խնդիր է, և չէինք կամենա, որ Տատյանների հռչակավոր անունը կուսակցական խնդիրների պատճառով վնաս կրեր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:
Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |