Քաղաքական07:25, 14 Հունվար 2019
2018-ին Թուրքիայից արտագաղթողների թիվը 63%-ով ավելացել է

2018 թվականին Թուրքիայից մեկնածների թիվը 2017-ի համեմատ 63%-ով աճել է: Այս մասին Թուրքիայի մեջլիսում հայտարարել է քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Ութքու Չաքըրոզերը: Վերջինիս ներկայացրած տվյալներով՝ 2018-ին Թուրքիայից հեռացել է 113.000 մարդ:
«Այս թիվը 2017-ին 69000 է եղել, 1 տարում 63%-ով աճել է: Գնացողների վերաբերյալ արված տարբեր հետազոտությունները հետաքրքիր մանրամասներ են ի հայտ բերել: Նրանց մեծամասնությունը 25-35 տարեկան երիտասարդներ են: Զգալի մասը լավ պայմաններում ապրած, կրթված, մասնագիտություն ունեցողներ են: Օրինակ վերջին մեկ տարվա ընթացքում Նիդեռլանդներ մեկնելու համար 1000-ից ավել բժիշկ, ինժիներ, ու հետազոտողներ են դիմել: Մեծացել է նաև արտերկիր մեկնող կանաց թիվը 37%-ից հասնելով 42%-ի»,- տեղեկացրել է պատգամավորը:
Ըստ Չաքըրոզերի՝ խնդրի ամենակարևոր պատճառը Թուրքիայում ժողովրդավարության վատ վիճակն ու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոլորտներում գրանցված հետընթացն է:
«Իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու որևէ մեխանիզմ չկա: Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Թուրքիան օրենքի գերակայության ոլորտում 113 երկրների շարքում 101-րդն է, մամուլի ազատության ոլորտում 180 երկրների մեջ՝ 157-րդը, Խաղաղության միջազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն էլ՝ 149-րդն է 163 երկրների շարքում: Մեդիան ճնշման տակ է, քաղաքացիական հասարակությունն ահաբեկվում է, թիրախավորվում է»,- ասել է պատգամավորը՝ առաջարկելով արտագաղթի պատճառները ուսումնասիրելու նպատակով մեջլիսում հանձնաժողով ձևավորել:
Չաքըրոզերի առաջարկը, սակայն, մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |