Տարածաշրջան10:32, 14 Հունվար 2019
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Թրամփի կոշտ հայտարարությանը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Ինչպես հայտնի է, Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ։
«Թուրքիայի Հանրապետությունը ոչ թե քրդերի թշնամին է, այլ պաշտպանը։ Թուրքիան քրդերի հետ կապված որևէ խնդիր չունի։ Մեր խնդիրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և վերջինիս Սիրիայում գործող թևերի (PYD) հետ է։ Սիրիայի քրդական ուժերը ահաբեկչական ուժեր են։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ»,-սոցցանցում է գրել է Ալթունը։
Հիշեցնենք, որ Թուրքիան տարբերություն չի դնում Սիրիայի քրդական ուժերի և PKK-ի միջև և երկուսին էլ համարում է ահաբեկչական կազմակերպություններ։ Իր հերթին Վաշինգտոնը տարբերություն է դնում այդ երկու կառույցների միջև և ահաբեկչական է համարում միայն PKK-ին։
ԱՄՆ-ն նույնիսկ Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, օրինակ՝ Ռաքքա քաղաքի ազատագրման ժամանակ։ Այդ ամենը մեծապես զայրացնում է թուրքերին, որոնք այժմ պատրաստվում են նոր ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ, ինչին ԱՄՆ-ն դեմ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |