• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հուլիս, 2025
Ուրբաթ 07:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային06:59, 14 Հունվար 2019

Հայաստանի մասին պատմող թուրքերեն 1-ին ճամփորդական ուղեցույցն է կազմվել

Հայաստանի մասին պատմող թուրքերեն 1-ին ճամփորդական ուղեցույցն է կազմվել

Թուրքիայում ընթերցողի դատին է հանձնվել Հայաստանի մասին պատմող առաջին ամենածավալուն թուրքերեն ճամփորդական ուղեցույցը։ «Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարն Ալին Օզինյանն է։ Նախագիծը կյանքի է կոչվել «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

«Հայաստանի ուղեցույցը» աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այս գրքույկում Հայաստանի տեսարժան վայրերի և դեպի Հայաստան հնարավոր ուղևորությունների մասին մանրամասն տեղեկություններ են ներկայացված հատկապես Թուրքիայում բնակվողների համար։ Այն նպատակ ունի հնարավորինս հեշտացնել Թուրքիայից Հայաստան մեկնել ցանկացողների ուղևորությունը։ Գրքույկին կից նախապատրաստվել է նաև հայերեն զրուցարան, որը հնարավորություն կտա հայերեն խոսել ցանկացողներին կամ նրանց, ովքեր թուրքերենից բացի որևէ այլ լեզվով չեն կարող հաղորդակցվել, սովորել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանում ուղևորության ընթացքում։

Ուղեցույցում ներառվել են Հայաստանը ներկայացնող հիասքանչ լուսանկարներ, իսկ հոդվածների հեղինակների շարքում տեղ են գտել պոլսահայ անվանի լեզվաբան Սևան Նիշանյանը, Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Դանզիկյանը, նախագծի ղեկավար, պոլսահայ լրագրող Ալին Օզինյանը։ «Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչների և հեռախոսներին՝ PDF ֆորմատով։

«Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Հայաստանում չկա Թուրքիայի դեսպանատուն կամ հյուպատոսարան, ինչի արդյունքում այն  տպավորությունն է ստեղծվում, թե Թուրքիայի անմիջապես կողքին գտնվող արևելյան հարևանը՝ Հայաստանը, «հեռու և անհասանելի» երկիր է։ Մենք այս աշխատանքով ուզում ենք ասել թուրք զբոսաշրջիկներին, որ վերոնշյալ հանգամանքները Հայաստան այցելելու և գեղեցիկ տպավորություններով Թուրքիա վերադառնալու համար արգելք չեն հանդիսանում», - ասում է Ալին Օզինյանը։

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
16:34, 15 հուլ
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
12:32, 15 հուլ
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
11:41, 08 հուլ
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}