13:32, 10 Հունվար 2019
Սիրիայի քուրդ բնակչությունը կարծում է, որ ամերիկյան բանակն իրենց պաշտպանում է թուրքերից

Արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ սպասվող ռազմական գործողության մասին, որն իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում: Ինչպես հայտնի է, գործողությունն ընթանալու է Եփրատ գետի արևելյան հատվածում, որը ներառում է Մանբիչ շրջանը:
Բանն այն է, որ արաբական լրատվամիջոցը նյութը պատրաստելու ընթացքում հարցազրույց է վերցրել Մանբիչում բնակվող քուրդ մի բնակչից: Վերջինս հարցազրույցի ընթացքում պնդել է, որ ԱՄՆ-ի զինուժի ներկայությունն է Սիրիայում տեղի քրդերին պաշտպանում թե՛ թուրքական բանակից և թե՛ Սիրիայի կառավարական ուժերից: Դա մեծապես զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին, որոնք պնդում են թե Մանբիչի բնակիչը սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ:
Ըստ քրդերի՝ ամերիկյան զինուժի հեռանալը Սիրիայից կանաչ լույս կվառի թուրքական բանակի առաջ քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում: Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ: Վաշինգտոնը քրդական ուժերի հետ համագործակցում է Սիրիայում գործող ծայրահեղական կազմակերպությունների անդամների դեմ պայքարում, ինչն էլ բարկացնում է Անկարային:
Աղբյուր` Haber7
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |