Քաղաքական12:10, 10 Հունվար 2019
Բրիտանական «Times» թերթ. «Էրդողանը ճիշտ է. տարբերություն չկա PKK-ի և Սիրիայի քրդերի միջև»

Անգլիական «Times» թերթի Մերձավոր Արևելքի բաժնի թղթակից Ռիչարդ Սփենսըրը վերլուծական հոդվածում վերահաստատել է Էրդողանի` Սիրիայի քրդերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև եղած կապի մասին պնդումը:
Ռիչարդ Սփենսըրը գրել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ճիշտ է, երբ ասում էր, թե ԱՄՆ-ն աջակցում է այնպիսի կառույցի, որն «ահաբեկչական» է և որ PKK-ի ու քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինված ուժերի՝ YPG-ի միջև չկա տարբերություն:
«Թրամփի` Սիրիայից զորքերի դուրս բերելու մասին որոշումը հասկացվում է այնպես, որ ԱՄՆ-ն լքում է YPG-ին: Դա է պատճառը, որ YPG-ի առաջնորդներն անմիջապես Դամասկոս են գնացել, որպեսզի թուրքական հարձաակումներից իրենց պաշտպանելու համար համաձայնություն ձեռք բերեն»,- պարզաբանել է նա:
Լրագրողը նշել է, որ մի կողմում ՆԱՏՕ-ի և արևմտյանի դաշինքի առաջնորդ ԱՄՆ-ն է, մյուս կողմում` մարքսիզմի գաղափարախոսությամբ և քիչ հայտնի Մարեյ Բուքչինի անարխիստական փիլիսոփայությամբ տոգորված Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (ԺԻՋ-YPG):
Նրա պնդմամբ` ժամանակին Սիրիայից աջակցություն է եղել PKK-ին: Սփենսըրը նկատել է տալիս, որ PKK-ն քաղաքացիական պատերազմի քաոսային ժամանակաշրջանում կարողացել է հնարավորություն գտել ներկայանալու որպես քաղաքական և ռազմական ուժ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |