• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 07:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:21, 09 Հունվար 2019

Էրդողանին քննադատող բասկետբոլիստը կարծում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում

Էրդողանին քննադատող բասկետբոլիստը կարծում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում

ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի  New York Knicks թիմի խաղացող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը հրաժարվում է մեկնել Լոնդոն, որտեղ տեղի է ունենալու իր թիմի հերթական խաղերից մեկը: 

Որպես Անգլիա չմեկնելու պատճառ, ամերիկացի բասկետբոլիստն առաջ է քաշել այն հանգամանքը, որ Լոնդոնում իր կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ ինքը հաճախակի քննադատության է ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վերջինիս վարած քաղաքականության համար: Քանթերի խոսքերով, Լոնդոնում Էրդողանն ունի բազմաթիվ աջակիցներ, որոնք ամերիկացի բասկետբոլիստի բնորոշմամբ,  «մոլագար են»:

BBC-ի հետ զրույցում Քանթերը թեմայի շուրջ ասել է.

«Ես բարձրաձայն քննադատում եմ Էրդողանին, այդ պատճառով ես ինձ ապահով չեմ զգում:Ցանկանում էի գալ Լոնդոն և այնտեղ տեսնել տեսարաժան վայրեր, սակայն չեմ կարող անտեսել  առկա վտանգը: Չեմ կարծում, որ Լոնդոնում Էրդողանը իմ դեմ օպերացիա կիրականացնի, սակայն նա Լոնդոնում ունի բազմաթիվ խելագար աջակիցներ: Թուրքիայի կառավարությունն ինձ թիրախավորել է, վախենում եմ մահափորձից, Անգլիա չեմ մեկնելու: Դուք կարող եք ինձ անվանել պարանոյիկ, սակայն չեմ ցանկանում ռիսկի դիմել: Անվտանգության հարցերով մեր թիմի պատասխանատուն  ինձ ասաց, որ, եթե մեկնեմ Լոնդոն, ապա հյուրանոցի սենյակից դուրս չեմ գալու և ոչ մի ակտիվություն չեմ ցուցաբերելու: Գնալով ավելի շատ եմ ստանում մահվան սպառնալիքներ, վերջին մի քանի օրվա ընթացքում հազարավոր սպառնալիքներ եմ ստացել: Սակայն ես շարունակելու եմ բարձրաձայն և հրապարակային խոսել: Ցանկանում եմ, որ ողջ աշխարհն իմանա, թե Թուրքիայում ինչեր են կատարվում»:

 

 

 

Աղբյուր`    Sputnik

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}